26 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը կցանկանար, որ զոհվեին բոլոր այն քաղաքացիները, որ իրեն դեմ են․ Թևանյան

Փաշինյանը կցանկանար, որ զոհվեին բոլոր այն քաղաքացիները, որ իրեն դեմ են․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նամակ-ուղերձ է գրել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։

Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանականար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին, ինչպես նաև զոհվեին կամ ցմահ ազատազրկման ենթարկվեին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրեն դեմ են։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր։

ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։

Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026