ABCMEDIA
Շարունակում են փաշինյանական քմահաճույքով քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Շարունակում են փաշինյանական քմահաճույքով քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը ևս 3 ամիս կլինի անփոփոխ` Արմեն Աշոտյանը կմնա կալանքում:

Շուրջ 7 ամիս է` Արմենը նստած է:

Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ` կայացնելով բացառապես փաշինյանական քմահաճույքին հատուկ որոշումներ:

Ստորաքարշության, պնակալեզության և անարժանապատվության այս պրոցեսը շարունակվում է` իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, ովքեր հանուն պաշտոնի, դիրքի, «տուն պահելու» հանցագործության փայատեր են դարձել»,- գրել է Աբրահամյանը։