
Թրամփը սպառնացել է տրոհել Օմանը, եթե այդ երկիրն «աչք դնի» Հորմուզի նեղուցի վրա
Դոնալդ Թրամփը սպառնացել է «տրոհել» Օմանը, եթե այդ երկիրը փորձի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցում․ գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը։
Նա ասել է, որ նեղուցները պետք է բաց լինեն բոլորի համար, և որևէ երկիր չպետք է դրանք վերահսկի։ «Բայց մենք հետևելու ենք նավարկությանն ու տիրող իրավիճակին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Օմանը պետք է իրեն պահի մյուս երկրների պես, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է կոշտ քայլերի դիմել ու բաժան-բաժան անել այդ երկիրը։


