
Իսակովի պողոտայում 33-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել
Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 21։50-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում Երևանի բնակիչ 33-ամյա Արտավազդ Դ-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնային մայթի բազալտե եզրաքարերին, ապա բետոնե հենապատին և գլխիվայր հայտնվել էստակադայի մոտ»,- նշում է լրատվամիջոցը։


