28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի «господин» Ալիևը․ Ասլանյան

Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի «господин» Ալիևը․ Ասլանյան

Արդեն կլինի երկու տարի, ինչ մեզ վռնդել են իշխող կուսակցությունից, բայց մենք՝ որպես ներսի ընդդիմություն, պարոն Աղազարյանի հետ միշտ պայքարել ենք այն ամենի դեմ, ինչի դեմ այսօր պայքարում ենք բացահայտ․ «Սարդարապատում» լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական, «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» անդամ Հակոբ Ասլանյանը։

Անդրադառնալով Առաջին Հանրապետության օրն իշխանության կազմակերպած զորահանդեսին՝ պատգամավորն ասաց, որ զորքերն ու զինտեխնիկան հրապարակ բերելուց առաջ իշխանությունը պետք է Սարդարապատի հուշահամալիր այցելեր։

«Անկախության օրն ավելի կարևոր է, քան ինչ-որ զորահանդես։ Ճանապարհին գալիս հետևում էի՝ ինչ է ցուցադրվում․․․ Դա մի նոր շոու է՝ ժողովրդին ցույց տալու, թե տեսեք՝ ի՜նչ զենքեր ունենք։ Այդ զենքերով Ադրբեջանի դեմ ոչինչ անել չես կարող, որովհետև եթե դրա կողքին դնենք, թե Ադրբեջանն ինչ զենքեր է գնել այս ընթացքում, պարզ կլինի՝ ինչպես նա մեզ կուլ կտա։ Բաքուն 30 տոկոս ավելացրել է ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 2․5 մլրդ դոլարի։ Դրան զուգահեռ՝ մերոնք ռազմական բյուջեն կրճատել են 15 տոկոս։ Ես Փաշինյանին կընդունեի, և ժողովուրդն էլ կընդուներ, եթե նա հայտարարեր, որ ո՛չ թոշակն ու աշխատավարձն է ավելացնելու, ո՛չ ասֆալտ է անելու, այլ ռազմաարդյունաբերությունն է ավելացնելու, որպեսզի մեկ-երկու տարի հետո իսկապես հնարավոր լիներ մեր հարևան չկամներին տեղը դնել»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։

Դառնալով իշխանության՝ խաղաղություն հաստատվելու խոսույթին՝ Ասլանյանը շեշտեց՝ եթե դեռ համաձայնագիր չի կնքվել, ուղղակի հրադադարի համաձայնություն է ձեռք բերել, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

«Եվ այդ համաձայնագիրը չի կնքվի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, վազելով, վախենալով «Ցռան Վերգոյի» նման, մեր Սահամանդրությունը կփոխի և ու կանի այն ամենը, ինչ կասի «господин» Ալիևը»,- հավելեց Հակոբ Ասլանյանը։

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026