28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, Փաշինյանը բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում․ Տոնոյան

Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, Փաշինյանը բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում․ Տոնոյան

Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք․ գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ ինձ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։

Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։

Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։

Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»,- նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026