
Սպառնալիքներ՝ «ատելության պիկապից»
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի քարոզարշավի երրորդ օրը Ալավերդիում հայտարարել էր, թե իրենց իշխանությանը խանգարում է թավիշը, և պողպատե մանդատով, որ մուրճի տեսք ուներ, սկսեց սպառնալ ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։
Սպառնալիքներ, սեփականությունը խլելու, անգամ գլուխները կտրելու հայտարարություններ են հնչում Նիկոլ Փաշինյանից․ դրանք նախընտրական խոստումների մի մաս են կազմում։
Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան «ատելության պիկապ» է անվանել Վահե Հովհաննիսյանն ու հիշեցրել Ռուանդայի ռադիոն, որ, ըստ Հովհաննիսյանի, մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին ատելության քարոզը բերեց։


