30 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի առաջադրվելն ի վերուստ է․ Վարդան Ղուկասյանը կոչ է արել քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին

Սամվել Կարապետյանի առաջադրվելն ի վերուստ է․ Վարդան Ղուկասյանը կոչ է արել քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին

Գյումրի համայնքի կալանավորված ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ուղերձում կոչ է արել քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությանը։

«Ոտքի՛ ելեք, ժամանակն է, որ կատարվի մեծն արքա Կոստանդինոսի տեսլիքը․ ասում է, թե աշխարհի վերջին օրերին աշխարհով մեկ ցրված հայերը միավորվելու են, փրկելու են և վերստեղծելու են մեծ Հայաստանը։

Այո՛, ես հավատում եմ և գիտեմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելն ի վերուստ է՝ և՛ Աստծո, և՛ մեր նախնիների շիրիմների առաջ։ Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք», – ասել է նա՝ կոչ անելով ոտքի կանգնել և արմատախիլ անել ատելությունն ու աղքատությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026