
Սա այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ․ Զախարովան՝ ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, ուղևորի հետ, որը փորձում է հասնել Ա կետից Գ կետ․ գրում է ria.ru-ն։
Խոսելով ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտման մասին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ-ում, Զախարովան նշել է, որ սա «այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։
«Նորմալ չէ, երբ մանիպուլյացիա է տեղի ունենում։ Երբ բարի մտադրություններն ու օրենքի գերակայությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են չարամիտ նպատակներով։ Դա աննորմալ է։ Եթե դուք ուզում եք հասնել Գ կետին Բ կետով, դա հնարավոր է։ Դա կոչվում է տարանցում։ Բայց այն ունի իր սեփական լոգիստիկան։ Երբ դուք գրանցվում եք Բ կետի համար, դուք թռչում եք, իջնում այնտեղ, հրաժեշտ տալիս բոլորին և գնում այնտեղ, ուր պետք է գնաք։ Դա բաց ընտրություն էր։ Բայց այն արվել է։ Դուք ուզում եք փոխե՞լ ձեր ընտրությունը։ Խնդրեմ։ Դա անելու քաղաքակիրթ միջոց կա», – նշել է նա։


