ABCMEDIA
ԱԳՆ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների սահմանային հանդիպման մասին

ԱԳՆ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների սահմանային հանդիպման մասին

Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել
սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը՝
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել
են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ
աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների
հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: