
Մարտի մեկը փոքր ծավալի «թրեյնինգ էր» Փաշինյանի համար․ նա այլ կերպ չի կարող, պետք է հրահրի բախումներ ու թշնամություն սերմանի
Հրազդանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթը սկսեց՝ անդրադառնալով ԱԺ խոսնակի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին աղմկահարույց հայտարարությանը։
«Մենք մի թքող պաշտոնյա ունենք, որ ասաց՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածը մենք ենք հանձնել։ Իրենց կարծիքով, երևի, ճիշտ են արել․ ձյուն գա, պետք է մաքրեն, փոսերը նորոգեն․․․ Դրա համար էլ էն գլխից հանձնեցին, որ Ադրբեջանը «տառապի»՝ ճանապարհը պահելով, սպասարկելով։ Երևի սա է սրանց տրամաբանությունը։ Իսկ եթե տրամաբանությունը սա է, ապա հերթով գալու են՝ Սյունիք, Վարդենիս և այլն»,- նշեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ Փաշինյանին Հերոստրատի փառքը հանգիստ չի տալիս, դրանով է պայմանավորված կորուստների, մահերի, տարածքային զիջումների մասշտաբների ավելացումը։
«Մարտի մեկը փոքր ծավալի «թրեյնինգ էր»՝ մեր ժողովրդի ու քաղաքացիների կյանքի վրա։
Այս մարդն այլ կերպ ապրել չի կարող․ նա պետք է հրահրի բախումներ, տարանջատի ժողովրդին ու թշնամություն սերմանի»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։


