07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր․ «Հայաստան» կուսակցությունների դաշինք

Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր․ «Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր․ այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին։

Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հետևողականորեն վերահսկում է իրավիճակը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին ազատ և անկաշկանդ իրացնել իրենց ընտրական իրավունքը, իսկ բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026