08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է ԿԸՀ-ն այսքան ուշացնում տվյալների հրապարակումը

Ինչո՞ւ է ԿԸՀ-ն այսքան ուշացնում տվյալների հրապարակումը

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի կարծիքով՝ ընտրական գործընթացների վերաբերյալ տվյալների հրապարակման ձգձգումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ստացվող արդյունքները չեն համապատասխանում իշխանությունների ակնկալիքներին։ 

Նրա խոսքով՝ տարբեր ենթադրություններ կարելի է անել, սակայն հնարավոր է, որ իշխանություններին չեն գոհացնում ստացվող տվյալները։ Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք պատճառը կարող է լինել այն, որ գործող իշխանությունը չի ստանում իր ցանկալի արդյունքները, Աբովյանը նշել է, որ «իրենց ցանկալի թվերը չեն գալիս»։ 

Միաժամանակ նա ընդգծել է, որ տվյալները հնարավոր չէ անընդհատ թաքցնել, և համապատասխան մարմինները, ի վերջո, պարտավոր են հրապարակել դրանք։ «Վարչությունը պետք է հրապարակի տվյալները, և կարծում եմ՝ որքան շուտ դա արվի, այնքան իրավիճակն ավելի հանգիստ կլինի»,- նշել է նա։ 

ABC Media-ի հետ զրույցում նույն հարցի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Ցոլակ Ակոպյանը։ Նա ևս չի բացառել, որ հրապարակումների ուշացումը կարող է կապված լինել ստացվող տվյալների բովանդակության հետ՝ նշելով նաև ընտրության ընթացքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ՝ ժամը 20:00-ից հետո քվեարկությունը, զինվորների տեղափոխումը ընտրության և բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք լեգիտիմությունը մեծ կասկածի տակ են դնում.«Դժվար է հիշել, թե մենք մեր երկրում նման ընտրություններ երբ անցկացվեց»,- հավելեց նա:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026