08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին․ Չալաբյան

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին․ Չալաբյան

Այս պահի դրությամբ արդեն հայտնի են քվեարկության նախնական արդյունքները: Թեև նրանք որոշակի հիասթափություն են առաջացրել, կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը երկրի մասշտաբով այս անգամ այլևս քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հստակ պարտվել է Երևանում, և ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից, ինչը կրիտիկական է սեփական թուրքամետ քաղաքական կուրսը շարունակելու համար. այս մասին գրել է «ՀայՔվե» քաղաքացական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ընդ որում սա համատարած ադմինիստրատիվ ճնշման, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների, սարսափի և ահաբեկման պայմաններում:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին, և ցույց տվեցին, որ վարչախումբը այլևս լեգիտիմություն չունի իր այդ կուրսն անարգել շարունակելու: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «ՀայաՔվե» իմ պայքարի ընկերներին, համախոհներին և աջակիցներին, որոնք շարունակաբար եղել են պայքարի առաջնագծում, չեն կոտրվել ճնշումների տակ, և համոզված եմ՝ շարունակելու են պայքարը մեր երկրի արժանապատիվ ապագայի համար: Նաև շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերներին, որոնց հետ մենք միասին կարևոր ճանապարհ անցանք: Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026