10 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ-ին իր պարտքը, այդ պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կառույցի կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը․ Լավրով

Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ-ին իր պարտքը, այդ պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կառույցի կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը․ Լավրով

ՀՀ-ն չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, բայց պաշտոնապես մնում է կազմակերպության անդամ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ՀՀ-ն կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է լիիրավ անդամ։ Այստեղ առկա է Հայաստանի պետական դրոշը՝ ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների կողքին», – լրագրողներին ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ-ին իր պարտքերը, այդ պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որը կարգավորում է այն անդամ երկրների նկատմամբ գործողությունները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք սա։ Հայաստանը երկու տարուց ավելի է, ինչ պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեի նկատմամբ՝ իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր մենք համաձայնեցինք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը», – նշել է Լավրովը։

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունները 2 տարվա ընթացքում չեն կատարում պարտքը մարելու իրենց պարտավորությունը, կառույցի խորհուրդը որոշում է կայացնում կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոնների առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել նրանց կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի՝ երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հրատապ է, և այն պետք է արագ լուծվի։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հարգանք հայտնել հայ ժողովրդի կամքին, որպեսզի նրանք չկանգնեն իշխանությունների քաղաքական որոշումներն ընդունելու փաստի առաջ։ Լավրովը հավելել է, որ հայ ժողովուրդը պետք է ընտրելու հնարավորություն ունենա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026