
Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է երկրի զինված ուժերին Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավ սկսելու հրաման տալու հարցը․ հայտնում է Fox News-ը։
Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպին անդրադառնալով՝ Թրամփն օդաչուների փրկությունն անվանել է «հրաշք»։
Նրա խոսքով՝ այրվող անօդաչու թռչող սարքն ընկել է երկու օդաչուների միջև, բայց չի պայթել։ Թրամփը նշել է, որ անձնակազմին հաջողվել է ուղղաթիռն իջեցնել ջրի վրա և կանխել պայթյունը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն։
«Ես կարող եմ շարունակել դա։ Նրանք հնարավորություն ունեին ստորագրելու համաձայնագիրը և գոյատևելու», – հավելել է Թրամփը։


