
Նեթանյահուն կրկին կառաջադրվի Իսրայելի վարչապետի պաշտոնում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի վերընտրվել այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններում․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նեթանյահուի ղեկավարած կուսակցության հայտարարությանը։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ վստահ չէ՝ արդյոք Իսրայելի վարչապետը կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնում։
Ավելի վաղ ABC News-ի Վաշինգտոնի թղթակից Ջոնաթան Կարլը X-ում գրել էր, որ Թրամփն իրեն ասել է՝ չգիտի՝ արդյոք Նեթանյահուն կրկին կառաջադրվի, թե ոչ։
«Նա հիանալի կարիերա է ունեցել։ Արդյո՞ք նա ցանկանում է շարունակել»,- լրագրողը մեջբերել է Թրամփի խոսքերը։


