12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես Հրվ․ Կորեայում քվեաթերթիկների պակասը դրդեց հազարավոր մարդկանց դուրս գալ փողոց, իսկ ԿԸՀ նախագահին՝ հրաժարական տալ

Ինչպես Հրվ․ Կորեայում քվեաթերթիկների պակասը դրդեց հազարավոր մարդկանց դուրս գալ փողոց, իսկ ԿԸՀ նախագահին՝ հրաժարական տալ

Հարավային Կորեայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց քվեն տալու համար ընտրատեղամասեր ժամանած բազմաթիվ քաղաքացիներ բախվել են անսպասելի խնդրի․ ընտրատեղամասերում վերջացել էին քվեաթերթիկները․ գրում է Reuters գործակալությունը։

Նախատեսված կարճ այցերն ընտրատեղամասեր վերաճել են ընտրական հանձնաժողովի աշխատակիցների հետ վիճաբանությունների․ քաղաքացիները ստիպված են եղել ժամեր շարունակ սպասել քվեաթերթիկների ժամանմանը։

Ավելի քան 90 ընտրատեղամասում քվեաթերթիկների պակասի պատճառով առաջացած դժգոհությունը վերաճել է խոշոր բողոքի ալիքի։ Միջադեպի հետևանքով քաղաքացիները բախվել են ոստիկանության հետ, տարածվել են դավադրության տեսություններ և ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքներ, իսկ ընտրական հանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել։ Այս ամենը ստիպել է երկրի նախագահ Լի Ջե Մյոնին հանձնարարել հետաքննություն անցկացնել․ նա խոստացել է բարեփոխել ընտրական ընթացակարգերը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026