12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրատվամիջոցները հաշվել են, թե քանի՞ անգամ է Թրամփը հայտարարել, որ Իրանի հետ համաձայնագիրը «սարերի հետևում չէ»

Լրատվամիջոցները հաշվել են, թե քանի՞ անգամ է Թրամփը հայտարարել, որ Իրանի հետ համաձայնագիրը «սարերի հետևում չէ»

Ավելի քան երկու ամիս է անցել այն պահից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի մասին՝ նշելով, որ կողմերը մոտ են համաձայնագիր կնքելուն․ գրում է CNN-ը։

Ապրիլի 7-ին Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ կողմերը «զգալի առաջընթաց են գրանցել», սակայն անհրաժեշտ է ևս երկու շաբաթ՝ «համաձայնագիրը վերջնականացնելու և կյանքի կոչելու համար»։ Նա հավելել էր, որ «պատիվ է այս երկարատև խնդիրը լուծման շեմին հասցնելը»։

Այդուհանդերձ, այդ հայտարարությանը հաջորդած երկու ամիսների ընթացքում Թրամփն անընդհատ հայտարարել է, որ գործարքը մոտ է կնքվելուն։

Նշվում է, որ հրադադարից առաջ ընկած ժամանակահատվածը ներառյալ՝ Թրամփն այս հայտարարությունն արել է առնվազն 38 անգամ։ Սա այն դեպքերի թիվն է, երբ նա ուղղակիորեն՝ սոցցանցի գրառումներում, հրապարակային ելույթներում և լրատվամիջոցների հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ համաձայնագիրը մոտ է, կամ որ Իրանը հուսահատորեն ցանկանում է այն կնքել։

Առաջին նման հայտարարությունը Թրամփն արել է մարտի 23-ին՝ պատերազմի սկսվելուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց։ Air Force One ինքնաթիռի մոտ լրագրողների հետ զրույցում նա խոսել էր խաղաղության բանակցությունների մասին՝ նշելով, որ «գրեթե բոլոր կետերի» շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Իրանը, սակայն, հերքել էր բանակցությունների մասին տեղեկությունը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026