13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ Մարիաննա Ղահրամանյան

Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ Մարիաննա Ղահրամանյան

Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն  «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026