15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նորվեգիայի թագաժառանգի խորթ որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և բռնություն կիրառելու մեղադրանքով

Նորվեգիայի թագաժառանգի խորթ որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և բռնություն կիրառելու մեղադրանքով

Նորվեգիայի թագաժառանգ Հոկոնի խորթ որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով բռնաբարության և բռնություն կիրառելու համար․ գրում է Reuters գործակալությունը։ 

Վճիռը կայացվել է 7 շաբաթ տևած դատավարությունից հետո՝ մեծ հարված հասցնելով թագավորական ընտանիքի երբեմնի անթերի հեղինակությանը։

Օսլոյի շրջանային դատարանը 29-ամյա Մարիուս Բորգ Հոյբիին մեղավոր է ճանաչել բռնաբարության երկու գործով, որոնցից մեկը տեղի է ունեցել թագաժառանգի տան նկուղում։

Հոյբին նաև մեղավոր է ճանաչվել իր այն ժամանակվա ընկերուհու նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ըստ դատարանի՝ նա բազմիցս բռունցքով հարվածել է նախկին ընկերուհու դեմքին, փորձել է խեղդել նրան և նրա ուղղությամբ տարբեր առարկաներ է նետել։

Հոյբին արդարացվել է բռնաբարության երկու այլ մեղադրանքներով։

Նշվում է, որ թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք չի մասնակցել դատավարությանը։ Հոյբին Նորվեգիայի թագավորական ընտանիքին միացել է, երբ նրա մայրը՝ Մետե-Մարիտը, 2001 թվականին ամուսնացել է թագաժառանգ Հոկոնի հետ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026