
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական փոխգործակցության առանձնահատուկ կարևորությունը Եվրասիական անվտանգության հուսալի հիմքերի ձևավորման համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով ՌԴ դիվանագիտական ծառայությանը։
«Հունվարի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի միջև։ Ընդգծվել է ռուս-չինական ռազմավարական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը արդար բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման և, մասնավորապես, Եվրասիական անվտանգության հուսալի հիմքերի ձևավորման համար», – ասվում է դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ։