16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որի վարորդը կասկածվում է տակդիրներ գողանալու համար․ 1 տարեկան երեխան մահացել է

ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որի վարորդը կասկածվում է տակդիրներ գողանալու համար․ 1 տարեկան երեխան մահացել է

ԱՄՆ Միսիսիպի նահանգում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մեկ տարեկան տղա երեխա․հայտնում է WSAW TV-ն։

Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի կեսօրին՝ Սենատոբիա քաղաքի Walmart խանութի տարածքում։

Միսիսիպիի հետաքննությունների բյուրոյի (MBI) տվյալներով՝ Սենատոբիայի ոստիկանության աշխատակիցներն ու Թեյթ շրջանի շերիֆի գրասենյակն արձագանքել են խանութից գողության ահազանգին, երբ նկատել են, որ երկու մեծահասակ երեխայի հետ դուրս են գալիս խանութից և վազում դեպի մեքենան։ Մեքենայի ղեկին գտնվող անձը մեքենան ուղղել է ոստիկանների կողմը՝ գրեթե հարվածելով նրանցից մեկին։ Այնուհետև ոստիկաններից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։

Լրատվամիջոցները նշում են, որ անձինք կասկածվել են մանկական տակդիրներ գողանալու համար։

Ավելի ուշ հայտարարվել է, որ երեխան մահացել է։ Հաղորդվում է, որ ոստիկաններից ոչ ոք չի տուժել։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026