
Կոտայքում վարորդը «Mercedes» բեռնատարով բախվել է գազատար խողովակներին
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
«Ժամը 08։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ղ․-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և գազատար խողովակներին։
Բախման հետևանքով պարիսպը մասամբ փլուզվել է, գազատար խողովակները վնասվել են, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան»,- գրում է լրատվամիջոցը։


