16 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026