18 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատի մարզում 34-ամյա տղամարդը դիտմամբ վրաերթի է ենթարկել 30-ամյա համագյուղացուն

Արարատի մարզում 34-ամյա տղամարդը դիտմամբ վրաերթի է ենթարկել 30-ամյա համագյուղացուն

Օրեր առաջ Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով․ տեղեկացնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Արտաշատի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին, նստելով «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենան, վարել ու վրաերթի է ենթարկել 30-ամյա տուժածին և դիմել փախուստի։

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա հովտաշենցին ներկայացել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ձերբակալվել։

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026