ABCMEDIA
ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել ջանքերը Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել ջանքերը Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

Միջազգային հանրությունը
պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության
և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության
հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Երբ հակամարտությունն ավարտվի, առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ շրջանակի
անհնար կլինի վերջ տալ բռնությանը և ստեղծել նոր իրականություն», – ասել է Վենեսլանդը՝
առցանց ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային
հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային
գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար։