25 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1000-ավոր քրեական հետապնդման դեպքերից 258 անձի նկատմամբ վարույթ կա․ Վարդևանյան

1000-ավոր քրեական հետապնդման դեպքերից 258 անձի նկատմամբ վարույթ կա․ Վարդևանյան

258 անձի վերաբերյալ քրեական վարույթ կա։ Փետրվարից հետաքննվել են 1000-ավոր անձինք, եղել են 1000-ավոր քրեական հետապնդումներ, ճնշումներ. այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Եվ մեղադրյալ է համարվում 258 անձ։ Սրանից հետո կարելի՞ է ասել, որ Հայաստանում եղել են մասսայական ընտրակաշառքի դեպքեր»,-ասաց Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ ՔՊ անդամների 90%-ը պետական պաշտոնյաներ են։

«Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որ ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը եղել է տնային կալանքում։ Սրանք հատված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից»,- ասաց Վարդևանյանը։

«Ունենք 17 հազար գաղտնի, չհրապարակվող, չվերահսկվող ցուցակ, 80 հազար մարդ անձնագիր չունի։ Այս թիվը շուրջ 100 հազար է, իսկ 100 հազարը վճռորոշ թիվ է։ ՍԴ ենք ներկայացրել սրան վերաբերող նման հարցադրմամբ դիմում»,-հավելեց փաստաբանը։

Վարդևանյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն չի կատարել վարչական դատարանի որոշումը՝ 3 տեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ համարելու և նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ։

«Կ՛ամ թող վարչական դատարանը լուծարվի, կա՛մ արձանագրվի, որ ԿԸՀ-ն վարչական դատարանից վեր մարմին է»,-ասաց Վարդևանյանը։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026