25 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվել են ՀՀ-ից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ-ից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն թույլատրելի քանակի, լաբորատոր կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։

Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ակտիվացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը և շուկայի բազմակողմանի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026