
44°C և ավելի․սաստիկ շոգի ալիքը «չի հեռանում» Եվրոպայից (լուսանկարներ)
Եվրոպայում ուժեղ շոգի հետևանքով մահացությունների թիվը շարունակում է աճել․ գրում է Daily Mail-ը։
Ֆրանսիայում վերջին օրերին գրանցվել է երկրում երբևէ եղած ամենաշոգ 24 ժամը․երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պիսոս կոմունայում ջերմաստիճանը գերազանցել է 44°C-ը։
Շոգի ալիքի սկսվելուց ի վեր երկրում առնվազն 48 մարդ է խեղդվել՝ փորձելով զովանալ։ Եղանակային պայմանների պատճառով առաջացել են անտառային հրդեհներ։
Սահարայից ժամանած ջերմային գմբեթը (heat dome՝ եղանակային երևույթ, որի ժամանակ տաք օդի մեծ քանակություն է կուտակվում որևէ տարածքում՝ առաջացնելով շատ բարձր ջերմաստիճաններ օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ) սրել է իրավիճակը Եվրոպայի մնացած հատվածներում ևս՝ ներառյալ Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իտալիան և Իսպանիան, որտեղ վերջին 3 օրվա ընթացքում մահացել է 212 մարդ։


