25 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը․ հայ և իրանցի պաշտոնյաները քննարկում են ունեցել  

Ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը․ հայ և իրանցի պաշտոնյաները քննարկում են ունեցել  

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը․ տեղեկացնում են նախարարությունից։

«Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի՝ քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար և հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։

Իրանական կողմը ևս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը», –  ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026