
Հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ բանտում են․ ընդդիմադիր պատգամավորը եղել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բռնել-նստեցնել օպերացիաների աղմուկի մեջ «Վարդաշեն» ՔԿՀ էի գնացել՝ Աշոտ Երկաթին տեսակցության․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում՝ ոչ մի վաստակ, անցած ճանապարհ, պետականության զգացում չունեցող մարդիկ։
Իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ, բանտում են։
Սա է գործող ռեժիմի գծած քաղաքական գիծը, որից այն կողմ ապօրինի ազատազրկումներն են», – նշել է նա։


