
Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Աբել Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 14-ամյա Հ․ Ն․-ին․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


