26 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Apple-ը բարձրացրել է MacBook-ների և iPad-ների գները

Apple-ը բարձրացրել է MacBook-ների և iPad-ների գները

Apple ընկերությունը բարձրացրել է iPad-ների և MacBook-ների գները․ գրում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի կարող փոխհատուցել հիշողության և տվյալների պահպանման չիպերի կտրուկ թանկացման ծախսերը, որոնք պայմանավորված են արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների լայնածավալ կառուցմամբ։

«Բաղադրիչների գների այսքան կտրուկ և արագ աճ երբևէ չի եղել։ Մինչ այժմ մենք պաշտպանել ենք մեր հաճախորդներին այդ թանկացումներից, սակայն այժմ հասել ենք մի կետի, երբ ստիպված ենք սկսել մի շարք արտադրանքների գների բարձրացում, այդ թվում՝ iPad-ի և MacBook-ի՝ այսօր հայտարարված թանկացումները», – հայտարարել է ընկերությունը։

Որոշումը չի վերաբերում Apple-ի հիմնական եկամտի աղբյուրին՝ iPhone-ին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026