26 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր․ Shamshyan.com

Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Բարեղամի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026