26 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար․ Սպիտակ տուն

Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար․ Սպիտակ տուն

Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար, իսկ Հաիթիից այն փախստականները, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, պետք է լքեն երկիրը․ ինչպես գրում է The Economic Times-ը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլլերը։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ Գերագույն դատարանի վճռից հետո, որի համաձայն՝ պետական պաշտոնյաները Մեքսիկայի հետ հարավային սահմանին կարող են մերժել ապաստան հայցողներին, եթե նրանք դեռ ոտք չեն դրել ԱՄՆ տարածք։

Միլլերը լրագրողներին ասել է, որ Հաիթին Հաիթիի բնակիչների համար անվտանգ երկիր է՝ հավելելով, որ երկրի որոշ հատվածներում կարող է հանցավորության մակարդակը բարձր լինել, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում։

Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ կառավարությունն այլ երկրների հետ համաձայնագրեր է կնքել, որոնց համաձայն՝ մարդիկ, որոնք ապաստան կհայցեն ԱՄՆ-ից, կուղարկվեն այն երկրներ, որոնք համաձայնել են նրանց ընդունել։

«Այսպիսով՝ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան հայցողների համար։ Մենք ստեղծել ենք համաձայնագրեր, որոնց համաձայն՝ եթե դուք ապաստան եք ցանկանում գտնել, մենք ձեզ համար կգտնենք աշխարհի այլ երկիր, ուր կարող եք գնալ»,- ասել է Միլլերը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026