26 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր. Shamshyan.com

Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 14:00-ի սահմաններում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արշալույս Ղուկասյանն ու Լյովա Գրիգորյանը Արգիշտի փողոցում ծառայություն կատարելիս տեղեկացել են, որ մի տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է իրեն ցած նետել. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, ու մինչ կժամանեին փրկարարները, պարեկները կարողանում են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում պարեկները փրկել են, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էբաբի Մոհամմադն է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026