
Հուսանք՝ ՍԴ-ն օրենքների «բռնաբարությանը» զուգահեռ գնդակ չի արձակի Հայաստանի պետականության վրա․ Նաիրի Սարգսյան
Գիտենք՝ ովքեր են նշանակել Սահմանադրական դատարանի անդամներին, ինչու են նշանակել, ինչպես են նշանակել և այլն, բայց շատ կարևոր տարբերություն գոյություն ունի Սահմանադրական դատարանի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջև․ եթե ԿԸՀ անդամներն ուղղակի լուռ կամակատարներ են, Սահմանադրական դատարանի անդամները դրան գումարած նաև բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած անձիք են և ունեն իրավաբանի որակավորում, հետևաբար՝ վերջին այն պատնեշը, որ իրենք իրենց կտանեն ինքնակործանման, իրավաբանի բարձրագույն կրթությունն է․ այսօր Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ին միացած «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքները՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ որոշակի զսպիչ գործոն պետք է հանդիսանա իրավաբանական կրթությունը, որպեսզի օրենքների «բռնաբարությանը» զուգահեռ՝ նաև գնդակ չարձակեն Հայաստանի պետականության վրա։ Եկել ենք այստեղ՝ այդ վահանը հանդիսանալու Հայաստանի Հանրապետության վրա արձակած գնդակի, պետականության վրա արձակած գնդակի, որ չտուժի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա։


