26 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավետիք Չալաբյանի կինը վստահ է՝ ամուսնուն կալանավորել են հետընտրական գործընթացներից մեկուսացնելու համար

Ավետիք Չալաբյանի կինը վստահ է՝ ամուսնուն կալանավորել են հետընտրական գործընթացներից մեկուսացնելու համար

Հատուկ են անում, որ վրեժխնդիր լինեն Ավետիքից՝ իր ակտիվ խոսքի ու ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման համար․ ՍԴ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց օրեր առաջ կալանավորված Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

Ընդդիմադիր գործիչները, հիշեցնենք, այսօր հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ, որտեղ այս պահին քննվում է հունիսի 7-ի ընտրության սահմանադրականության հարցը։

Ըստ Ադամյանի՝ ոչ միայն իր ամուսինը, այլև մյուսները, որ անցնում են «քաղաքական գործերով», քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց մեկ տարի անց դուրս են գալիս այդտեղից, հետո՝ արդարացվում։

«Որովհետև չկա իրավական և փաստահեն գործ, պատճառ։ Այս ամենը նրա համար է, որ ազնիվ, ակտիվ ու քաջ քաղաքական գործիչներին իզոլացված լինեն նման կարևոր պահերին», – նշեց քաղաքական գործչի կինը։

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի մասին տարածած հայտարարությանը, Անահիտ Ադամյանն ասաց․ «Երբ գործը հասնի արդարադատության փուլ, պարզ կդառնա՝ այնտեղ փաստական որևէ տվյալ չկա։ Նրան, հնարավոր է անգամ, բաց թողնեն, երբ այս ամբողջ պրոցեսն ավարտվի»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026