26 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օտարերկրացին ցանկացել է նետվել «Հաղթանակ» կամրջից

Օտարերկրացին ցանկացել է նետվել «Հաղթանակ» կամրջից

Երևանի պարեկների գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը․ տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

«Հունիսի 26-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մի երիտասարդ պատրաստվում է նետվել «Հաղթանակ» կամրջից։

Անմիջապես նշված վայր են մոտեցել տարածքում ծառայություն իրականացվող Երևանի պարեկները։ Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ օտարերկրացի երիտասարդը տեղափոխվել է անվտանգ վայր, այնուհետև ներկայացվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին», – ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026