27 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական անօդաչուն հարվածել է Ռոստովի թանգարաննեից մեկին․ 10-ից ավելի տուժածներ կան

Ուկրաինական անօդաչուն հարվածել է Ռոստովի թանգարաննեից մեկին․ 10-ից ավելի տուժածներ կան

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող «Սամբեկյան բարձունքներ» թանգարանային համալիրին, ինչի հետևանքով կան տուժածներ․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տարածաշրջանի իշխանության փոխանցմամբ՝ հարվածի պահին տարածքում եղել են այցելուներ։

«Վնասվել են համալիրի առանձին հատվածներ», – նշում են տեղական ԶԼՄ-ները։

Վերջին տվյալներով՝ տուժել է 12 մարդ, որոնցից 10-ը հոսպիտալացվել են։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026