
Հրազդանում 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ վիրավորվել է մեկ այլ երիտասարդ
Երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը:
«Ժամը 12։30-ի սահմաններում Հրազդան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Վարդան Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա բժշկական կենտրոն», – նշում է կայքը։


