
Ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. մահացածը առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է․ shamshyan.com
Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ «Changan» մակնիշի ավտոմեքենայի մեջ դի են հայտնաբերել․ գրում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Քննչականի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, որը, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։


