
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը․ Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձ է հղել կալանավայրից․
«Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:
Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:
Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ»,- ասված է ուղերձում։


