
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է․ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը՝ կետերով
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը. թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է և բարգավաճում է։
Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ - Հարավային Կովկասը նաև ավելի է մերձենում խաղաղության. խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր, ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։
- Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում։
- Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին, որը նվիրված կլինի փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն։
- Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք տրամադրել ընդհուպ 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ և այլ ծրագրերի համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։
- Ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրոյի խաղաղությանն աջակցող ծրագրի մասին, որը նպատակ ունի աջակցել սահմանամերձ համայնքներին։
- Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման… բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունը առաջ է գալիս։
- Շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել և բազմազանեցնել ձեր առևտուրը։
- Մենք առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ. դրանք կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80 տոկոսը դեպի Եվրոպական Միություն, և 80 տոկոս ձեր առևտուրը մեզ հետ այլևս սակագների ենթակա չի լինի։


