
Մենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ 450 միլիոնանոց շուկա․Փաշինյան
Դա նորմալ է, որ մենք ուզում ենք համաշխարհային շուկաներին հասանելիություն ունենալ․ այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ճանապարհելուց հետո Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայկական ապրանքների՝ ԵՄ շուկա մուտք գործելու մասին։
«Սա շրջադարձային պահ է։ Մենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ 450 միլիոնանոց շուկա, որը բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև՝ բարձր ստանդարտների շուկա»,- ասաց Փաշինյանը։


