02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի, ժողովուրդն էլ ինձ դրա մանդատը տվել է, сядут все. Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի, ժողովուրդն էլ ինձ դրա մանդատը տվել է, сядут все. Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • ԵՄ-ի դիրքորոշումը, իհարկե, դրական է TRIPP-ի վերաբերյալ, բայց կոնկրետ ներգրավվածություն չունեն այդտեղ։
  • Ընդդիմությունն այս ամբողջ ընթացքում քննարկում է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը։ Այսինքն՝ իրենք դիմել են ՍԴ, առավոտից իրիկուն քննարկում են՝ մանդատները վերցնելն է ճի՞շտ, թե՞ չվերցնելը։ Բա ինչի՞ չեն սպասում՝ ՍԴ-ն որոշում կայացնի, նոր որոշեն՝ վերցնեն, թե չվերցնեն։
  • Ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Դա պետք չէ ինձ հարցնել, պետք չէ սուրճի բաժակ շրջել։ Ժողովուրդը գիտի՝ էս շենքում իր ընտրած մարդն է, թե չէ։ Հիմա էդ եռագլուխն ուզում է վերև թռնի, ուզում է՝ ներքև, ուզում է գլուխը տա պատերին՝ այս շենքում լինելու է ժողովրդի ընտրած մարդը։
  • Նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնալ։
  • Եռագլխի դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա, Հայաստանի Հանրապետության դեպքում նման վտանգ չկա։
  • Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներին որևէ մասնակցություն և դերակատարում չունի․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանին «լուսանցք» մղելու հարցում իր տիկնոջ դերակատարության մասին հարցին ի պատասխան
  • Ինչքանով եմ ես բռնապետ, ինչքանով ոչ՝ կարելի է հետևություն անել այն փաստից, որ դուք կանգնած նման հարց եք տալիս ինձ։
  • Առանց մաքսի ներմուծում է տեղի ունենալու ԵՄ տարածք։ Այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով։ Մենք հիմա միակ երկիրն ենք, որ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում։
  • Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի, ժողովուրդն էլ ինձ դրա մանդատը տվել է, сядут все։
  • Այո, վաղը մեկնելու եմ Իրան, վաղն էլ վերադառնալու եմ։ Շփումներ Իրանի ղեկավարության հետ, բնականաբար, նախատեսված են։
  • Ես ընդհանրապես մոնետիզացված էջ չունեմ ոչ մի հարթակում, դրանով հետաքրքրված չեմ։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026