
Փաշինյանը կմեկնի Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
Նիկոլ Փաշինյանը կայցելի Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
ՀՀ ղեկավարի անունը ներառված է ցուցահանդեսի մասնակիցների ցանկում։
Նախատեսվում է, որ հուլիսի 7-ին Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ միասին կմեկնի «Ուրալի մայրաքաղաք»՝ ելույթ ունենալու գլխավոր ռազմավարական նիստում։
«Իննոպրոմ-2026» ցուցահանդեսը կանցկացվի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։


