03 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զապորոժյեի մարզի Տոկմակի շուկայում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից 5 մարդ է մահացել

Զապորոժյեի մարզի Տոկմակի շուկայում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից 5 մարդ է մահացել

Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Տոկմակի (Զապորոժյեի մարզ) շուկայում զոհվել է հինգ, վիրավորվել՝ 18 մարդ․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։ Տոկմակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում լրացուցիչ վիրահատարաններ են բացվել։ Ստեղծվել է շտաբ՝ տուժածներին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Զապորոժյեի մարզի ռուսական կողմից նշանակված ղեկավար Եվգենի Բալիցկին։

Նշենք, որ մարզի մոտ 80 տոկոսն այժմ գտնվում է ՌԴ ուժերի վերահսկողության ներքո։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ