
Պատգամավորները դարձյալ պարգևավճար կստանան
ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ` հուլիսի 2-ին, ստորագրել է վերջին կարգադրությունը։
Խորհրդարանի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը կարգադրել է Սահմանադրության օրվա առթիվ միանվագ դրամական պարգևավճար տրամադրել պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։


